Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ
01.04.2026 | 14:01

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական գործունեություն։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։

Սա այն առանցքային կետն է, որտեղ մեղադրանքի ամբողջ կառուցվածքը փլուզվում է:

Ավելին՝ առաջադրված հոդվածները ակնհայտորեն անհամաչափ են և արհեստականորեն ընդլայնված։ Խուլիգանության և «միջամտության» համադրումը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի շատ հիշեցնում է քաղաքական ուղերձ՝ չհամաձայնվողները պետք է պատժվեն։

Այս գործը վտանգավոր նախադեպ է։ Եթե ցանկացած միջադեպ կարող է ներկայացվել որպես «պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել ցանկացած անհամաձայնություն։

Եթե եկեղեցում «պաշտոնատար անձի գործունեությունը» տրամաբանական և համաչափ համարենք, ապա սա նշանակում է, որ ցանկացած հանրային վայրում (եկեղեցի, սրճարան, թատրոն) վարչապետի հետ անհամաձայնություն արտահայտելը կարող է դառնալ «միջամտություն»։ Սա իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 2448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ