Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»

«Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»
06.10.2024 | 18:31

1959 թվի այս օրն է ծնվել ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը։

Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախագծով «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցն անվանակոչվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անունով։

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս Բեկոր Աշոտը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։

Մարտերի միջև դադարի ժամանակ Հերոսն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ