Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այն, ինչ պետք է իմանալ գլոբալիստական աշխարհի մասին

Այն, ինչ պետք է իմանալ գլոբալիստական աշխարհի մասին
10.04.2025 | 11:06

2022-ի ապրիլի 8-ին «Տոչկա-ՈՒ» հրթիռով հարված է հասցվել ուկրաինական Կրոմատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին։ Սպանվել է 61, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Ուկրաինայի իշխանությունը փորձեց մեղադրել ռուսներին, սակայն իտալացի լրագրողի շնորհիվ, ով կարողացել էր արձանագրել հրթիռի համարը, պարզվել է, որ հրթիռը պատկանում է Ուկրաինայի զինված ուժերին։ Դրանից հետո արևմտյան լրագրողների այցերը ռազմաճակատ կտրուկ սահմանափակեցին, դեպքը մոռացության մատնեցին, Արևմուտքն էլ լռեց: Սա այն է, ինչ պետք է իմանալ գլոբալիստական աշխարհի մասին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ