«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ֆինանսական բեռն ընկնելու է Հայաստանի հարկատուների ուսերին

Ֆինանսական բեռն ընկնելու է Հայաստանի հարկատուների ուսերին
06.06.2026 | 19:16

«Հեղափոխությունից» ի վեր հռչակված արդարադատության համակարգում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունները շարունակում են լուրջ կասկածներ հարուցել, իսկ առկա փաստերը բավարար հիմքեր են տալիս այդ կասկածները հիմնավորելու համար։

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունների ֆոնին ձևավորված, ըստ էության, Արդարադատության նախարարին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուին կից գործող՝ Սրբուհի Գալյանի նախագահությամբ խորհրդի մասնագիտական կարողություններն ու անկախությունը լրջագույն հարցադրումների տեղիք են տալիս։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը, տարիներ առաջ ծառայելով Արդարադատության նախարարության համակարգում և բարձրաձայնելով կոռուպցիոն բնույթի երևույթների ու պաշտոնատար անձանց անգրագիտության կամ կազմակերպված իրավախախտումների վերաբերյալ հարցեր, հետագայում ենթարկվել է հետապնդման, որի հետևանքներից մեկը դարձել է նրա աշխատանքից անօրինական ազատումը։

Նշված հանգամանքները փաստագրվել են դեռևս 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդունված որոշմամբ, որով արձանագրվել էր նրա իրավունքների և ազատությունների խախտման փաստը, ինչպես նաև ՀՀ Հանրային խորհրդի 2021 թվականի համապատասխան որոշմամբ, որոնցով առաջարկվել էր «հեղափոխական» նախարարներին վերականգնել վերջինիս իր նախկին պաշտոնում, սակայն նախարարների կողմից անտեսվել են արձանագրված խախտումները։

Ընդ որում, խախտումներից մեկի առկայությունը հաստատվել է նաև 18.05.2026 թվականին թիվ ՎԴ/6075/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ։

Այդուհանդերձ, մեր գնահատմամբ, պատասխանատու պաշտոնատար անձինք շարունակում են անտեսել կամ կոծկել առկա իրավախախտումներն ու հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքները։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս գործողությունների հետևանքով ֆինանսական բեռն ընկնելու է Հայաստանի հարկատուների ուսերին։ Մասնավորապես, Էդգար Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է շուրջ 1 800 000 ՀՀ դրամի չափով հայցապահանջ՝ ապօրինի կարգով և սահմանված ընթացակարգերի խախտմամբ իրականացված հաստիքի կրճատման հետևանքով պատճառված վնասի բռնագանձման պահանջով։ 03.06.2026 թվականի դատարանի որոշմամբ նշված հայցն արդեն ընդունվել է վարույթ։

Հատկանշական է նաև, որ նույն իրավահարաբերությունից բխող պահանջների շրջանակում նախկինում արդեն կայացվել էր մասնակի բավարարման վճիռ՝ շուրջ 1 200 000 ՀՀ դրամի չափով՝ թիվ ԵՇԴ/1771/02/16 գործով, հանրահայտ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, սակայն այդ վճիռը բեկանվել, իսկ վարույթը կառչվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ այն ժամանակ գործող օրենսդրության կիրառման հետ կապված ենթակայության վերաբերյալ պատճառաբանությամբ։

Մնում է սպասել դատական գործընթացի ավարտին և արձանագրել Սրբուհի Գալյանի՝ օրենքի հանդեպ մոտեցումները՝ հետագայում նրան պատասխանատվության կանչելու նպատակով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

06.06.2026 թ.

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ