Պատկերացում կա, որ գերմանացիներն օրինապաշտ, ճշտապահ և չափից ավելի պատասխանատու ժողովուրդ են: Սխալ պատկերացում է, համենայն դեպս` Հայաստանում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) մասով:
Չգիտեմ` Հայաստանի օ՞դն է սրանց վրա ազդում, թե՞ հայազգի բնակիչների մտածելակերպն ու աշխարհայացքը: Գիտեմ միայն, որ, գոնե Հայաստանում, սրանք սովորական բեզատչոտնիկ են: Օրինակ, փետրվարի 14-ին ՀՀ քաղաքացին սրանց գրավոր բողոք է ներկայացրել և դեռ որևէ արձագանք չի ստացել: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի ԱԳՆ-ի (Auswärtiges Amt) կազմում ընդգրկված կառույց է, այսինքն` Գերմանիայի վարչական մարմիններից մեկն է: Այժմ, պատկերացրեք, որ գերմանացին դիմի Գերմանիայի վարչական մարմիններից մեկին, ենթադրենք` Գերմանիայի ԱԳՆ-ին և չստանա պատասխան: Պատկերացնու՞մ եք: Մի փորձեք պատկերացնել, քանզի դա անհնար է: Աշխարհի բոլոր պետություններում վարչարարության ոլորտում սահմանված են հստակ ժամկետներ: Չկա այնպիսի պետություն, որտեղ վարչարարությունը չունի ժամկետ: Վստահ եմ` Գերմանիան գերմանացիների համար սրբորեն պահպանում է վարչարարության ժամկետը: Սակայն, նույն Գերմանիան հայերի համար վարչարարության ժամկետ չունի: Դա նշանակում է, որ կամ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը սովորական բեզատչոտնիկ կառույց է, կամ առկա է դասական ռասայական խտրականություն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ