«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ցեղասպանության պատճառները

Ցեղասպանության պատճառները
14.04.2025 | 20:31

1915 թվականի Մեծ Եղեռնի մասին շատ է գրվել և խոսվել։ Սակայն, իմ կարծիքով, այն պետք է դիտարկել ո՛չ թե առանձին, այլ իր անընդհատ շարունակելիության մեջ։

Մեկ ընդհանուր ամբողջություն են կազմում և՛ 1890-ական թվականների ջարդերը, և՛ 1909 թվականի Ադանայի ջարդերը, և՛ 1915 թվականի բացարձակ, համատարած ցեղասպանությունը, և՛ 1918-20 թթ․ թուրքերի ներխուժումն Արևելյան Հայաստան ու նոր ջարդերը, և՛ 1920 -21 թթ․ Կիլիկիայի մանդատը Ֆրանսիայի կողմից Թուրքիային հանձնելու ընթացքում և հետո կազմակերպված ջարդերն ու հայաթափումը, և՛ 1905 թ․ Բաքվի ջարդերը, և՛ 1918-20 թթ․ Արցախի ու Շուշիի ջարդերը, և՛ արդեն խորհրդային ժամանակաշրջանում Նախիջևանի հայաթափումը, և՛ 1988-90 թթ․ Սումգայիթի և Բաքվի նոր ջարդերը, Դաշտային Արցախի հայաթափումը: Մեր օրերում արդեն ցավալի փաստ դարձած 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը և 2023 թվականի աշնանը Արցախի վերջնական հայաթափումը Ցեղասպանության շարունակությունն է:

Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը ոչնչացնում է հայկական բնակավայրերը և պատմակական հուշարձանները Արցախի տարածքում, ինչպես ժամանակին արվել է Նախիջևանում և ողջ Արևմտյան Հայաստանում։ Դրանով նրանք փորձում են ջնջել հայության հետքը իրենց գրաված տարածքներից։ Այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ տարբեր բնույթի հավակնոտ հայտարարություններ են հնչում թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։

Մեծ Թուրանի իրենց ծրագրային քարտեզում Հայաստանը և հայ ժողովուրդը ընդհանրապես տեղ չունեն։

Ցավոք, մեր ղեկավարությունը ընտրել է միակողմանի զիջումների ուղին, որով և բացարձակ վտանգվում է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը։ Հատկապես ծանր հետևանքներով է հղի Սահմանադրության փոփոխության նախագիծը, որում ենթադրվում է հրաժարում Ցեղասպանության ճանաչումից և Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանի տարածքային արդար պահանջներից:
Միայն այս ամենն իր ամբողջականության մեջ դիտարկելով մենք սթափ կարող ենք ասել, որ թուրքական և հայկական էթնոսների միջև եղել է և կա (այդ մասին այժմ մենք պարտավոր ենք չմոռանալ) դարավոր այնպիսի խոր թշնամություն, որը լուծելու միակ տարբերակը թուրքական էթնոսն ու թրքազգի բոլոր կառավարությունները գտնում են միմիայն հայությանը վերացնելու՝ ֆիզիկապես բնաջնջելու միջոցով։
Անհաշտ թշնամության հիմքը միևնույն Հայրենիքի վիճարկման պատճառով է։ Մենք գիտենք, նաև աշխարհի պատմաբանները գիտեն, որ ամբողջ Հայկական բարձրավանդակն իր Մեծ Հայքով, Փոքր Հայքով, Առաջին․․․Չորրորդ Հայքերով, ինչու՞ ոչ՝ նաև Անատոլիան մեր պատմական հայրենիքն է՝ սկսած մարդկության արշալույսից:
Սակայն այս նույն տարածքում երկրորդ հազարամյակի սկզբից մինչև 19-րդ դարի առաջին կեսը կարա-կոյունլու, այա-կոյունլու, օսմանլվի, սելջուկ և այլ թուրքական ցեղախմբերի միախառնումից և նաև տեղի բնիկներիս պարբերաբար մահմեդականացումից և թրքացումից առաջացավ, կազմավորվեց մի նոր ժողովուրդ՝ թուրքերը։
Գաղտնիք չէ, որ այսօրվա թուրքերի մի մասը նույնպես հայկական ծագում ունեն։ Շուրջ հազար տարի մենք նրանց միս ու արյուն ենք տվել։

Միայն 1915-20 թթ․ մոտավոր հաշվարկներով շուրջ երեք հարյուր հազար հայ աղջիկ և երիտասարդ կին բռնի թուրքացվել են։ Եթե հաշվենք, որ մահմեդական աշխարհում յուրաքանչյուր կին քսան տարվա մեջ միջին հաշվով հինգ- վեց և մինչև տասը երեխա կարող է ունենալ, ապա մենք ինչու՞ ենք զարմանում, թե թուրքերն ինչպե՞ս այսքան մեզ նմանվեցին։
ՈՒստի, իմ կարծիքով, ընդհանրապես թե՛ բոլոր մեծ ու փոքր ջարդերի, թե Մեծ Եղեռնի ամենառաջին պատճառը բուն Հայաստանում թուրքական տարրի ամրապնդման ու թուրքական պետությունների ձևավորման հետևանքն է։
Իսկ դա առաջին հազարամյակի սկզբում Բյուզանդական կայսրության կողմից Հայաստանի թուլացման արդյունքում եղավ։ Վասպուրականի Արծրունյաց թագավորության, Անիի Բագրատունյաց թագավորության ողջ արքայական, իշխանական տոհմերի ժառանգների, զինվորականության, քաղաքացիների արտագաղթով Կիլիկիա, Ղրիմ, Բալկաններ, պատմական Հայաստանը զրկվեց հազարամյակների մշակույթ ունեցող պետական մտածողության և կազմակերպված պատերազմելու հմտությունից։ Բնականաբար, Հայաստանում մնացած ռամիկ մասսան, անկազմակերպ լինելով, պիտի ենթարկվեր և համակերպվեր Հայաստան ներխուժած թուրքական ցեղախմբերին և ոչնչով չկարողանար հակադրվել նրանց։ Եվ այդ հլությունն այն աստիճանի էր, որ թուրքերը միջնադարում հայերին կոչում էին ռայաթ՝ հոտ: Հայ տղամարդը ոչ միայն զենք, այլ նաև ձի ունենալու իրավունքը չուներ։ Մի՞ թե սա իդեալական պայման չէր նոր ազգի և նոր պետության ձևավորման համար։
ՄԻջնադարում Պատմական Հայաստանում պետականության վերակագնման գաղափարի բացակայության պատճառով հարյուրամյակներ շարունակ ցաքուցրիվ եղավ հայ զինվորական ուժը ։ Թեև Զաքարյանները որոշ ժամանակով կարողացան ազատագրել Հայաստանի մի մասը, սակայն մոնղոլական, Լենկ Թեմուրի արշավանքները կրկին ավերեցին ամբողջ Հայաստանը: Նախարարական նախկին տոհմերից ոչ մեկը չէր մնացել և չկար որևէ համախմբող կենտրոնաձիգ ուժ, որին բոլորն անվերապահ ընդունեին։

Հայկական լեռնաշխարհի՝ Լոռու, Արցախի, Սասունի, Զեյթունի՝ դեռ հնուց փառաբանված սերունդները պարբերաբար ջոկատներ կազմած ծառայության էին մեկնում հեռու և մոտ այլազգի տարբեր տիրակալների մոտ, նաև Չինաստանից ու Հնդկաստանից դեպի Եվրոպա ձգվող Մետաքսի ճանապարհների քարավանների ամենավստահելի ուղեկցորդներն էին դարձել։
Ի տարբերություն մեզ ՝ Պարսկաստանը և Վրաստանը իրենց պահպանված նախարարական տոհմերի միջոցով կարողացան վերականգնել պետականությունները:

Ընդ որում, վտարեցին կամ երկրի ծայրամասեր արտաքսեցին թրքազգի տարրի մի մասին։ Օրինակ, Լոռու տարածաշրջանի թուրքերը Պարսկաստանի կենտրոնից արտաքսված այրում, բորչալու ցեղախմբերն են:
Մասսայական ջարդերի և, մասնավորապես, Եղեռնի մյուս պատճառը ռուս-թուրքական հարյուրամյա հակամարտության ժամանակ հայության անվերապահ ռուսամետ կողմնորոշումն էր։ Թուրքիայի բոլոր կառավարիչները, ողջ մահմեդական բնակչությունը՝ թուրքերն ու քրդերը մի քանի սերնդի ընթացքում համոզվեցին, որ հայերը քրիստոնյա ռուսների դաշնակիցներն են, ցանկացած առիթով կռվում են ռուսների կողմից, օժանդակում են ռուսական բանակին։

Փաստորեն ռուսների հաղթանակի դեպքում ոչ միայն կկազմալուծվի թուրքական պետությունը, այլև իրենց արտոնյալ վիճակներից կզրկվեն թրքական, քրդական տարրերը։

ՈՒրեմն՝ թուրքերը և քրդերը, որպես բարբարոս ազգեր, բացի մեզ կոտորելուց, այլընտրանք չունեին։

Եվ մենք երեք ժողովուրդներով միասին ենք գնացել ցեղասպանության՝ մեկը՝ որպես զոհ, մյուսները՝ որպես դահիճներ։
Օսմանյան կայսրությանը հայության հանդեպ մշտական գրգռիչ խթան եղավ նաև Հայկական հարցի շահարկումը եվրոպական տարբեր ատյաններում, որոնք էականորեն ոչ մի կերպ չէին օժանդակում հայությանը, սակայն իրենց համար այն որպես թեմա էին օգտագործում սուլթանից կամ Թուրքիայի հետագա կառավարիչներից իրենց ձեռնտու զիջումներ կորզելու համար։
Գաղտնիք չէ, որ հայության տարհանումը կազմակերպելու նպատակով թուրքական կառավարությանը ֆինասավորեցին գերմանական կառավարությունը և հրեական բիզնեսը։

Առաջինը հույս ուներ տեղահանված հայության հաշվին էժան, որակյալ աշխատուժ ունենալ Մերձավոր Արևելքում կառուցվելիք երկաթուղու համար, երկրորդը Թուրքիայում իրեն մրցակցող հայկական բիզնեսից ազատվելու հույսերն ուներ: ՈՒշացումով, սակայն, Գազանին հրահրելու և խրախուսելու համար Աստված երկուստեք պատժեց, որ միմյանց հոշոտեն։ Գերմանացիներին՝ նացիզմի խարանով, իսկ հրեաներին՝ համակենտրոնացման ճամբարներով։
Ակնհայտ է նաև 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայկական նորահայտ կուսակցությունների գործունեությունը, որոնք ժողովրդի ինքնապաշտպանության բնազդն արթնացնելու նպատակով կազմակերպում և զինում էին փոքրիկ ֆիդայնական խմբեր, որոնց սխրանքը և զոհաբերությունները, սակայն, էականորեն ոչինչ չփոխեցին։ Նույն կուսակցություններն արդեն երիտթուրքերի ժամանակ հավատացին և հավատացրին ողջ արևմտահայությանը թուրքական հուրիաթի՝ «խաղաղության դաշնագրի» անկեղծության մեջ և զինաթափեցին ժողովրդին։

Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչով չզգուշացան, չնախազգացին վտանգը Թուրքիո ողջ պատմության մեջ հայության առաջին մասսայական զորահավաքից․․․

Ահա դարասկզբի անգրագետ կուսակցախաղերի ողջ տխուր հետևանքը։ Այն, որ ռամիկ խավից դուրս եկած, եվրոպաներում ուսանած և առանց սեփական պատմական փորձը վերլուծելու անկարող երիտասարդ կուսակցական գործիչները չհասկացան գազանի հետ սկսած իրենց ողջ խաղերի ահավորությունը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն այսօր էլ արդիական խնդիր է։ Դրա եվրոպական, ամերիկյան և ռուսական միջնորդներն առաջին հերթին իրենց շահերին են համապատասխանեցնում Հայ Դատի մեր արդար պահանջատիրությունը։ Արդյունքում, ցավոք, միշտ խուրդվում է Հայաստանը։ Մեր պետական ղեկավարները եթե իրենց տերերի հրահանգով կրկին Գազանի՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո թվաքանակով երկրորդ բանակն ուենցող, թալանի, ավարի, կոտորածի մոլագար հարյուր միլիոնանոց Թուրքիայի հետ խաղ են անում, ապա ինչու՞ չեն մտածում մեր անվտանգության մասին։ ՉԷ՞ որ միջազգային հանրությունը ևս միաբևեռ չէ։ ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Հարավսլավիան, ոչ վաղ անցյալում տեղի ունեցավ վրաց-աբխազական ընդհարումը։ Այսօր Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայում կոտորում են ալավիներին և քրիստոնյաներին։ Խիստ վտանգված է Սիրիայի հայությունը։ Այս ամենը տեսնելով ժամանա՞կը չէ, որ ներսում մեզ զինվելու իրավունք և հնարավորություն տրվի։ Որպեսզի մենք կարողանանք տղամարդավարի պաշտպանվել, պաշտպանել երկիրը և մեր թանկագիններին։

Անչափ արդիական է «Ազգ-բանակ» կոնցեպցիան, որը, սակայն մինչ այսօր ընդամենը քննարկման թեմա է և կյանքի չի կոչվում։

Ի վերջո՝ Թուրքիայի հետ ցանկացած տիպի սիրախաղ խիստ վտանգավոր է հատկապես այսպիսի հակադիր շահեր ունենալու դեպքում։

Մենք պարտավոր ենք դասեր քաղելու անցյալից և խիստ աչալուրջ լինելու։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ