Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Բոլորիդ մաս-մաս պառակտելու, կիսելու ու հաղթելու են

Բոլորիդ մաս-մաս պառակտելու, կիսելու ու հաղթելու են
11.04.2025 | 10:15

Երեկ պռոշյանցի կինն ասում էր, որ քասախցիների ակցիաներին չի միանա, հաջողություն է մաղթում իր հարևաններին, բայց ինքը Պռոշյանից է, իր հարցը լուծվել է։ Հետո, իրեն հակասելով, հավելում էր, որ իր պայքարի ժամանակ կոչ է արել բոլորին միանալ իրենց, որովհետև այդ հարցը (տրանսպորտի թանկացումը) կարող է բոլորին առնչվել:

Գլոբալ առումով էս տրամաբանությունն է բոլոր հարցերում՝ Արցախի կորստի, պատերազմում ունեցած զոհերի ու հայրենազրկության. քանի խնդիրն ինձ չի հասել, այն ինձ չի վերաբերում, ա՛յ, երբ կհասնի՜, վաայ, նենց կպայքարեմ, նենց կպայքարեմ, էլ ասելու չի…

Այդ իսկ պատճառով էլ, ի վերջո, բոլորիդ մաս-մաս հաղթելու են, պառակտելու, կիսելու ու հաղթելու են։ Դրսի թշնամին մեզ չի հաղթել, մեր ներսի, մեզնից դուրս եկածն է մեզ միշտ ծնկի բերել, որովհետև ինքը լավ գիտի մեր մորթապաշտ, մեր էգոիստ տեսակը։

Դերենիկ Դեմիրճյանն էր լավ ասում. «Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց»։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5615

Մեկնաբանություններ