-
21.04.2025|
17:03
Վերջապես ես էլ, հաղթահարելով ցավս, վախերս, զզվանքս ու ատելությունս, գնացի Մըր էրգիր՝ ուխտի: Մեր Երկիր, բայց ուխտի, որովհետև այն մեզ համար պատմական ցավոտ հիշողությունների սրբավայր է:
Պատմությունները լսելն ու կարդալը, ֆիլմեր ու լուսանկարներ տեսնելն ուրիշ է...
-
12.04.2025|
20:23
Այս մասին ես նույնիսկ վեպ եմ գրել։ Մոտ երկու հարյուր էջ գրեցի ու գրիչս վայր դրեցի։ Ձախողվել էի։ Պատճառը` տարածքի երկարությունն էր։Պատահական չէ, որ իմ որդին եղել է աշխարհի ամենաարագ հայ մարզիկը 100 մետր արագավազքում։ Մերը պայթյունն է կարճ տարածքում։ Իսկ ես փորձել էի դուրս գալ մարաթոնյան վազքուղի։
-
09.04.2025|
14:42
Վա՜յ, մամա ջան, «Արա, էս ու՞ր ենք ընկել, էս ու՞ր ենք ընկել...»։
Հա՜յր իմ մեղավոր, Մա՜յր իմ կորուսյալ, Աստծո լքյալ ի՜մ ժողովուրդ...
Աննան արդեն Մատենադարանում ա, Հայոց ռահվիրաներին վարպետեւթյան դասեր է տալիս` «Կրթությունը նորաձև ա» թեմայով։
-
02.04.2025|
12:51
- ...Բայց իմացի՛ր,-ասաց Աստված,-այն, ինչ կուզես քեզ համար, դրա կրկնապատիկը հարևանիդ եմ տալու:
-Հանի՛ր իմ մի աչքը,- վայրկենապես հետևեց պատասխանը:
-
01.04.2025|
12:22
Մեզ՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին, ճմռթված ու կեղտոտված թավիշով բարուրած, փորձեցին գցել թմբիրի դժոխքը. կարծես հաջողվել է:
-
28.03.2025|
21:29
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
դուք, որ ճակատագրի ծանր հարվածի պատճառով ապրում եք օտարության մեջ,
միացե՛ք մեզ և օգնության հասե՛ք ձեր մեծ Ծնողին ՝ մեր Ազգին և մեր Հայրենիքին:
Մենք բոլորս նույն Ազգի ու Հայրենիքի՝ մեր մեծ Ծնողի զավակներն ենք:
Այսօր օրհասական է մեր մեծ Ծնողի ու մեր մեծ Տան՝ Հայրենիքի վիճակը. մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել նաև Հայաստանը:
-
27.03.2025|
20:33
Պատրաստ եմ ոտքով շրջել աշխարհը և ամեն հայի սրտին ու մտքին իմ խոսքը հասցնել:
Հիվանդացրել են մեզ՝ ինքներս մեզ չսիրելու և չվստահելու դաժան հիվանդությամբ:
Մարմնական հիվանդությունները չեն բուժվում, եթե ախտը հասել է բջիջներին:
-
26.03.2025|
12:14
Հա՛յ պատմաբաններ, ճարտարապետնե՛ր ու ճարտարապետության պատմաբաններ, պարզվում է՝ «վրացիները մի քանի անգամ գրավել են Անին և իրենց ոճով կառուցել են տաճարներ»:
-
20.03.2025|
16:36
12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քույր Վանենի թագուհին կառուցեց կամուրջն այն ի հիշատակ իր վաղամեռիկ` Աբաս Բագրատունի թագավորի, ով 20 տարին չբոլորած «կիսավրե խավարեալ» մեծ սգի ու ողբի մեջ թողնելով Կյուրիկյան իշխանուհուն։
-
19.03.2025|
20:30
Մի աներևույթ ձեռք ասեմ, միտք ասեմ, թե՞ լեզու, մեր մեջ որոմ գցեց՝ ցորենից շատ: