ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»

«Ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»
02.08.2023 | 13:14

1826 թ. հուլիսին պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, անգլիացիների դրդմամբ, ներխուժում է Արցախ ու պաշարում Շուշիի բերդը։ Բերդի ռուսական կայազորը և շրջակա հայկական 22 գյուղերից օգնության հասած 1500 հայ աշխարհազորայինները մեկուկես ամիս հերոսաբար դիմադրում են թվապես գերակշռող մեծաքանակ պարսկական բանակին։ Ահա թե ինչ է գրում հայ աշխարհազորայինների գործած հերոսական սխրանքների մասին Շուշիի կայազորի պետ, գնդապետ Ռեուտը ռուսական կովկասյան զորքերի հրամանատար գեներալ Ա.Երմոլովին. «Ամրոցը պաշտպանող հայերի մասին պարտքս եմ համարում հայտնել, որ նրանց մատուցած ծառայությունը արժանի է առանձին ուշադրության, քանզի նրանք բոլորը գործում էին գերազանց քաջությամբ, դիմանում էին հակառակորդի բազմաթիվ գրոհներին և, մեծ կորուստներ պատճառելով, նրանց հետ էին շպրտում, արհամարհում էին պարենի պակասը և ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»։

Քննիչ հանձնաժողովը, Շուշիի անկման հանգամանքներն ուսումնասիրելու, լոլոներ կարդալու փոխարեն, լավ կլինի գնդապետ Ռեուտի վերջին նախադասության բովանդակությունը քննի («ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը» )։ Քննի ու մի քանի անհարմար հարց ուղղի «դժգույն ու դժբախտ» բնութագրիչին, օրինակ` չես սատկու՞մ դու...

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ