ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինֆոաղբանոցը ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հռչակել է Ադրբեջանի թշնամի

Ինֆոաղբանոցը ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հռչակել է Ադրբեջանի թշնամի
29.06.2025 | 11:48

Ադրբեջանի ՊՆ-ին մոտ ինֆոաղբանոց Caliber.az-ը այս անգամ գերազանցել է ինքն իրեն` բնականաբար Զաքիր Հասանովի և Իլհամ Ալիևի առաջադրանքով։

ՈՒրեմն սույն կայքը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հռչակել է Ադրբեջանի թշնամի։

Նման համարձակությունը խոսում է առնվազն չարագույժ դավադրության մասին։

Երբեք Ադրբեջանում այսպիսի համարձակություն չէր լինի, եթե վստահ լինեին, որ չեն կարող մարսել։

Նյութը կարդում էի և առաջին բանը, որ մտքովս անցավ հենց այն էր, որ տպավորություն է, թե Ադրբեջանն իր տերերի, մասնավորապես Իսրայելի հետ Այաթոլլահ Ալի Խամենեի դեմ դավադրություն են նյութում, եթե Ալիևը որոշել է այսքան համարձակություն խաղալ։ Հավանաբար հիշում եք, որ Իրանի նահատակ նախագահ Ռաիսիի և նահատակ ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանի զոհվելուց առաջ կրկին Ադրբեջանում համարձակության մեծ դոզա էր դրսևորվում, և շաբաթներ անց տեղի ունեցավ ողբերգությունը։

Աստված պահապան բարեկամ ժողովրդին...

Ահա ադրբեջանական հոդվածը (հղումը` Հ.Գ.-ում):

«Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում առանձին պաշտոնյա չէ, և ոչ էլ հերթական մանկուրտը՝ դիվանագիտական փաթեթավորմամբ։ Այդ թշնամին հենց Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է՝ մի անձ, որը տարիներ շարունակ հետևողականորեն ձևավորում է Բաքվի նկատմամբ թշնամական քաղաքականություն։

Հենց նա՛ է կանգնած յուրաքանչյուր հակաադրբեջանական սադրանքի, յուրաքանչյուր տեղեկատվական մանիպուլյացիայի, յուրաքանչյուր մեր երկրի դեմ ուղղված արշավի հետևում։ Սրանք առանձին դրվագներ չեն և ոչ էլ ցածրաստիճան դիվանագետների նախաձեռնություններ։

Սա գաղափարախոսություն է, որի աղբյուրը գտնվում է մեկ աշխատասենյակում։ Իսկ այդ աշխատասենյակի տիրոջ անունն է՝ Ալի Խամենեի»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

https://caliber.az/post/hamenei-i-ego-vojna-s-azerbajdzhanom

Դիտվել է՝ 9941

Մեկնաբանություններ