ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»
17.07.2023 | 15:02

Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակն Արցախի բնակչությանը կամավոր տարհանման հասցնելն է:

Իսկ դրանով Արևմուտքը լուծում է իր համար ամենագլխավոր հարցը՝ Արցախից ՌԴ-ը խաղաղապահների դուրսբերումը և ՌԴ-ի և Իրանի դեմ նոր ճակատ (плацдарм) ու պայքարի փուլ ստեղծելը:

Ասեմ ավելին, դա չի բխում ո՛չ Արցախի և առավել ևս Հայաստանի շահերից, իսկ որպես փաստ բերեմ հայ Ազգի լավագույն զավակներից մեկի՝ Ավոյի խոսքերը.

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:

Այնպես որ, խելքի եկեք:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ