-
01.02.2013|
13:30
-Ի՞նչն է բազմապատկում մեր մեջ ոգու զորությունը։
-Հաղթահարված գայթակղությունը։
Անվախճանի, այսինքն` սիրո ներկայությունը մահկանացու էակներիս մեջ առաջացնում է մահվան, որպես անվախճանի մուտքի, ցանկություն։
-
01.02.2013|
13:26
Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի էջերում մի անգամ գրեցինք Վանգայի կեղծ գուշակությունների մասին։ Ժամանակն է գրելու մեկ այլ «մարգարեի»` աշխարհին հայտնի Նոստրադամուսի մասին։ Այս «մարգարեի» անունն արդեն հինգ դարից ավելի է, ով ասես օգտագործում է` սկսած թագավորներից, վերջացրած տաքսու վարորդներով, որոնց միջոցով ուզածդ լուրը կարող ես տարածել։ Որտեղի՞ց է այդ լայնամասշտաբայնությունը:
-
01.02.2013|
13:24
Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին անբաժան է պետությունից բոլոր այն բարդություններում և դժվարություններում, որոնք ծառացած են երկրի առջև։ Այսինքն` զուգահեռ ընթացք է, բազում են խոչընդոտները, արգելափակոցները, որոնք կամ պիտի հաղթահարել, կամ շրջանցել, կամ էլ հաշտվել դրանց գոյությանը։ Այս ճշմարտությունը հիշեցնելով ընթերցողին` անցնենք բուն խնդրին։
-
25.01.2013|
13:06
Գերեզմանամատուռը հսկայական, մեր Զվարթնոցի տաճարի անսյուն կառույցի նման ոսկեզօծ ճառագայթներով գեղեցիկ գմբեթածածկ կառույցի ներքո է, որի բարձրությունը մոտավորապես 50 մետր կլինի: Ամենավերևի մասում կլոր պատուհան կա լույսի համար, որից վեր կանգնած է աշխարհի բոլոր խաչերի Խաչը. քրիստոնյաների պահապանն ու հաղթության զենքը
-
24.01.2013|
17:33
Երուսաղեմում սուրբ Հակոբոց վանքում կայացած հնգանուն քվեարկությամբ Երուսաղեմի նվիրապետական աթոռի 97-րդ պատրիարք ընտրվել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հիշեցնենք, որ համաձայն կարգի` պատրիարքի ընտրությունը պետք է հաստատեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:
-
24.01.2013|
14:18
Երուսաղեմի ս. Հակոբյանց պատրիարքական աթոռին նստեց 97-րդ նորընտիր պատրիարք ՆՈՒՐՀԱՆ արքեպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
-
24.01.2013|
12:48
«Այր և կին` մի մարմին»: Սուրբ պսակի ժամանակ քահանան օրհնում է նորապսակներին, որպեսզի միշտ միասին ապրեն ու մեկ մարմին դառնան` իրենց մաքրությամբ, սիրով ու հավատքով, ու ապրեն միասին երկար, շատ երկար տարիներ: Իսկ ամենակարևորը` սիրեն իրար անկեղծ ու անշահախնդիր սիրով: Ներկայացվող պատմությունը դրա վառ վկայությունն է:
-
24.01.2013|
11:34
Հունվարի 23-ին Երուսաղեմում կայացել է հայ նվիրապետական աթոռներից մեկի` Երուսաղեմի պատրիարքության նոր պատրիարքի ընտրության առաջին փուլը: Հնգանուն ցուցակից կանխավ իրենց թեկնածությունը հանել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
-
23.01.2013|
15:42
2012-ի հոկտեմբերին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ, հունվարի 23-24-ին միաբանական ժողովում ընտրելու է նոր պատրիարք:
-
22.01.2013|
11:20
Համբուրենք քանդակազարդ կարմրավուն փոքրիկ խաչը և խոնարհվելով ներս մտնենք այդ երկրային «Սրբություն սրբոցը», քանզի հենց այդտեղ է մեր Տիրոջ դատարկ Գերեզմանը, ուր Տիեզերքի Արարչի Որդին երեք օր անշունչ պառկել էր մահվան գրկում...
Բայց ընդամենը երե՛ք օր և ո՛չ ավելի, քանզի Ինքն էր ասել, որ մարդու Որդին պիտի երեք օր մեռած մնա երկրի սրտում՝ Իրենից նշան պահանջող փարիսեցիներին նախապես տալով Հովնան մարգարեի նշանը, որ կետի փորում երեք օր մնալուց հետո ողջ-առողջ դուրս էր եկել (Մատթ. 12.99-40):