ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Կարեն Վարդանյանն ինքը եկավ և ձեռնամուխ եղավ»

«Կարեն Վարդանյանն ինքը  եկավ և ձեռնամուխ եղավ»
14.05.2013 | 01:50

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենն անհանգստացած էր` մանկատունը շտապ նորոգման կարիք ունի: Հենց այդ կարիքը հոգալու նպատակով, հրդեհից օրեր անց, մանկատուն էր եկել «Grand Candy» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը: Նորոգումը սկսված է: Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հրդեհ էր բռնկվել մայիսի 4-ին` 18:45-ի հատվածում: Կրակը տարածվել էր երկրորդ հարկում գտնվող տղաների խմբում: Դեպքի վայր հասած մարտական հաշվարկներին հաջողվել էր տեղայնացնել հրդեհը, և այրվել էին միայն այն սենյակները, որտեղ գտնվել է հրդեհի օջախը: Միայն երջանիկ պատահականությամբ է, որ այդ ժամանակ երեխաները ոչ թե խմբում, այլ բակում խաղալիս են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել: Մանկատան տնտեսվար Սուսաննա Իսպիրյանը պատմում է, որ մանկատան այս հատվածը, որտեղ ապրում էին 8-14 տարեկան 20 պատանի, կազմված է երեք սենյակից: Մոտ 30 րոպե տևած հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ջուրը վնասել է նաև այդ խմբի ներքևի հարկում գտնվող բուժսենյակները: Բարեբախտաբար, հաջողվել է առանց խուճապի և տուժածների իրականացնել տարհանումը և արագ մարել հրդեհը:
Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասում է, որ հունվարի 1-ից մանկատունը գործում է որպես մասնագիտացված հաստատություն, և հատուկ կարիքներ չունեցող երեխաները հրդեհից հետո տեղափոխվել են Սոս մանկական գյուղ, Գավառի մանկատուն և Նագաշյան աջակցության կենտրոն: Մնացել են հատուկ կարիքներ ունեցողները: Ժամանակավորապես տղաներն ու աղջիկները տեղավորվել են նույն խմբում: «Մենք ոչ մեկին չենք դիմել: Կարեն Վարդանյանն ինքը եկավ և ձեռնամուխ եղավ: Սա առաջին տարին չէ, հինգ տարի է, որ նա օգնում է մեր մանկատանը»,- պատմում է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:
Հրդեհի հասցրած վնասի չափին ծանոթանալուց հետո Կարեն Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց հոգալու այրված հատվածի ու դրանից վնասված բուժսենյակների նորոգման ամբողջ ծախսը: Դրանից բացի, նրա ֆինանսավորմամբ այս խմբում կնորոգվեն ու կթարմացվեն նաև սանհանգույցները, պատուհաններն ու ճաղավանդակները, դրանք ևս մշտապես խնդիր են եղել մանկատան համար: Տնօրենը նշեց, որ սոցիալական ապահովության նախարարությունն էլ ժամանակին ձեռնամուխ եղավ խնդիրների կարգավորմանը: Մեծ էր այս անգամ խնդիրը, և Կարեն Վարդանյանի աջակցությունը տեղին էր: Կարեն Վարդանյանի այցից մեկ օր անց մասնագիտացված մանկատան այրված հատվածում արդեն աշխատում են մասնագետները: Շինարարական կազմակերպության նախնական հաշվարկի համաձայն, աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվեն 2 ամիս և մոտ 18-20 մլն դրամ։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6887

Մեկնաբանություններ