ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա

Պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա
23.04.2025 | 14:24

Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա և եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի (ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ) տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։

Մոռացված և լքված ոլորտ, անբարեկեցիկ և հուսախաբ, ոտնահարված իրավունքներով և անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ և՛ ամենալավ, և՛ ամենավատ տեսակետից։

Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր և անհնարը, անկեղծությամբ և գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներև լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական և ոչ պետական կառույցների հետ։

Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաև, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։

Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք:

Սերգեյ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն

Դիտվել է՝ 3790

Մեկնաբանություններ