Սե՞ր, թե՞ բանան. Հայաստանի դիլեման

Սե՞ր, թե՞ բանան. Հայաստանի դիլեման
16.10.2025 | 13:08

Հարկադիրն իր պատմության ընթացքում ունեցել է երկու «հանճարեղ» ղեկավար` պարոն Սիրոն և «բանանի» Միհրանը:

Նրանցից առաջինը` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր է ղեկավարում, երկրորդը` քաղաքական (ոմանց կարծիքով` քրեական) հալածյալ է և հետախուզման մեջ է:

«Բանանի» Միհրանը Հայաստան բանան էր ներմուծում, միաժամանակ` ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողն էր: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում, Հարկադիրում միգուցե կոռուպցիոն ռիսկեր կամ շահերի բախումներ են նկատվել, սակայն իրավական քաոս չի եղել:

Պարոն Սիրոն բանան ներմուծող չէ: Եվ, ընդհանրապես, վերջինս ոչինչ ոչ տանում է, ոչ բերում: Առաջին հայացքից առաքինաբարո է, սակայն իր ղեկավարած կառույցում իրավական և բարոյական քաոս է տիրում:

Վերջինիս աշխատողները, օրենքների չիմացության արդյունքում, իրարամերժ իրավական ակտեր են կայացնում, բանսարկություններով զբաղվում, համացանցում առևտրային տարածքներ գովազդում, քաղաքացիների զայրույթը զսպելու նպատակով ծանոթ-բարեկամ միջնորդ փնտրում:

Մի խոսքով, իրական քաոս:

Փաստորեն, մի կողմից` բանան, ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, մյուս կողմից` ենթադրյալ սեր և իրական քաոս:

Ընդ որում, յուրաքանչյուր քաոսի ժամանակ աներկբա ի հայտ են գալիս ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերն ու շահերի բախումը: Այդ դեպքում, ավելի լավ չէ՞ բանանը:

Եզրակացություն. եթե ցանկանում եք զերծ մնալ քաոսից, ապա ընտրեք բանանը: Եվ թքած, թե Հայաստանը «բանանային հանրապետություն» չի դառնա:

Մեկ տարբերակ էլ կա` գտնել այնպիսի Գլխավոր հարկադիր կատարող, որը քաղաքացիներին սիրի այնպես, ինչպես քաղաքացիները սիրում են բանանը: Այդ դեպքում, կունենանք իդեալական ... «բանանային հանրապետություն»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ

bar">

Ծաղրանկարչի կսմիթ

Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին
Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին