ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Կարգալույծ քահանան չի կարող Սուրբ Պատարագ մատուցել

Կարգալույծ քահանան չի կարող Սուրբ Պատարագ մատուցել
22.10.2025 | 10:59
«Պառակտման մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ»
(Սուրբ Հովհան Ոսկեբերան)
Կարգալույծ քահանան չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Եթե ուզում եք նզովքի տակ ընկնել, ապա մասնակցեք այդ հանցանքին։ Բոլոր մասնակցողները պաշտոնապես հրաժարվելու են Հայ Առաքելական Եկեղեցուց և դրանից հետո իրավունք չեն ունենա մասնակցել Սուրբ և Անմահ Պատարագներին և մնացած խորհուրդներին։
«Ով, արհամարհելով եկեղեցին, ուրիշ ժողով կկազմի իբրև աղոթատուն առանց եպիսկոպոսի և քահանայի հրամանի, նզովյալ լինի» (Բարսեղի֊ 1, Բ առաքելական 47, 31, Անտիոքի 2):
(Եկեղեցական իրավունք)։
«Քրիստոսը դատելու է նրանց, ովքեր պառակտում են առաջացնում, ովքեր չունեն Աստծո սերը և ավելի շատ մտածում են իրենց շահի մասին, քան Եկեղեցու միասնության մասին, որոնք փոքր և պատահական պատճառներով կտրում և պատռում են Քրիստոսի մեծ և փառահեղ Մարմինը»։
(Սուրբ Իրենիոս)
Կարգալույծն արդեն աշխարհական է և իրավունք չունի խորհուրդ կատարելու։
«Ինչպես որ Տերը ոչինչ չգործեց առանց Հոր, ո՛չ անձամբ, ո՛չ էլ Առաքյալների միջոցով, քանի որ միայն մեկ միություն է Նրա հետ (այսինքն, ոչ թե իշխանություն չուներ, այլ ինչ֊որ արեց, արեց Հոր հետ միությամբ, քանզի մեկ Կամք ունեն), նույն կերպ դուք էլ ոչինչ մի՛ գործեք առանց Եպիսկոպոսի ու քահանաների։
(Սուրբ Իգնատիոս Աստվածազգյաց)
Ովքեր նզովքի կարոտ են, թող մասնակցեն ու աջակցեն, բայց հիշեն, որ դրանից հետո պառակտման մեղքի մեջ բաժին են ունենալու։
«Մի խաբվեք, իմ եղբայրներ, նա, ով հետևում է պառակտողներին, չի ժառանգի Աստծո արքայությունը» (Սուրբ Իգնատիոս Աստվածազգյաց)
«Հիշեք, որ պառակտման ղեկավարները, խախտելով եկեղեցու միասնությունը, հակառակվում են Քրիստոսին, և ոչ միայն երկրորդ անգամ են խաչում նրան, այլև պատռում են Քրիստոսի մարմինը, և սա այնքան ծանր մեղք է, որ անգամ նահատակման արյունը չի կարող մաքրել այդ մեղքը» (Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի)։
«Եկեղեցին մեկն է, և միայն այն ունի Սուրբ Հոգու Շնորհների լիությունը։ Ինչ ձևով էլ հեռանան եկեղեցուց ՝ հերետիկոսության մեջ ընկնելով, պառակտելով, ինքնագլուխ հավաքներով, սրանք բոլորը կորցնում են Աստծո Շնորհի հետ հաղորդությունը։ Մենք գիտենք և համոզված ենք, որ պառակտման, հերետիկոսության, աղանդավորության մեջ ընկնելը լիակատար կործանում և հոգևոր մահ է» (Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի)։
Կարգալույծ քահանայի կատրած «խորհրդակատարությանը» մասնակցողը հրաժարվում է Եկեղեցուց և Աստծուց։
«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ