«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Միջազգային իրավունքում գործում է զենքի լեզուն

Միջազգային իրավունքում գործում է զենքի լեզուն
19.07.2023 | 21:34

Դասական առումով Արցախի հարց չկա, կա Հայկական հարց, որը հիմա Արցախյան փուլում է:

100 տարի առաջ թուրքերը Արևմտյան Հայաստանն էին ուզում, բայց ստացան այն ու Կարսը, Նախիջևանը, Արարատն և Արցախն էլ հետը: Եթե Կասյանը չլիներ (այն Կասյանը, ում անունով փողոցը անվանափոխվեց Երևանում), ավելին էին ստանալու` Արմավիրից մինչև Սյունիք:

Մինչև 2020թ սեպտեմբերի 27-ը թուրքերը 5/7 շրջան էին ուզում, բայց դեռ երկու շրջան էլ ավելի ստացան:

Հիմա մնացածն են ուզում, դրան գումարած` բուն ՀՀ-ի հողերն են զավթել, ու այսպես շարունակ:

Կրկնում եմ՝ այս պահին Հայկական հարցի Արցախյան փուլն ունի միայն ռազմական լուծում. ցույց կտանք ռազմական ուժ ու դիմադրություն, մի որոշ ժամանակ հանգիստ կթողնեն, ցույց չենք տա, կլինի 1915 թիվ. իմիջիայլոց, այն ժամանակ էլ միջազգային հանրությունը դատապարտել է, որոշումներ ու վճիռներ կայացրել, և ի՞նչ:

Իսրայել Օրին ու Խրիմյան Հայրիկը հարյուրավոր տարիներ առաջ են դեռ շատ ուղիղ հասկացրել, որ միջազգային իրավունքում գործում է զենքի լեզուն, և վերջ:

Թուրքը չի փոխվում, ցավոք սրտի` Մենք էլ:

Վահե Գրիգորյան



Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ