ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Արցախ 24 ժամ» օնլայն

«Արցախ 24 ժամ» օնլայն
11.07.2023 | 17:35

Ստեղծում ենք տեղեկատվության հատուկ միջավայր «Արցախ 24 ժամ» օնլայն անունով։ Առանցքային նպատակն է՝ միջազգայնացնել Ադրբեջանի կողմից Արցախում դիկտատորական մեթոդներով մարդասիրական ճգնաժամի սրացումը։

Արցախի խնդիրների լուծման համար կարևոր է արտերկրի հայության գործնական դերը:

Ստեփանակերտում ստեղծում ենք Սփյուռքի կենտրոն՝ Անաստաս Իսրայելյանի ղեկավարությամբ, որը կգործի հասարակական հիմունքերով։

Կարինե ՊԱՐԳԵՎԻ

Դիտվել է՝ 6548

Մեկնաբանություններ