Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Շարմազանով. ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի Կառավարության ծրագրի ընդունմանը

Շարմազանով. ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի Կառավարության ծրագրի ընդունմանը
06.06.2018 | 12:13

ԱԺ-ում ընդդիմության վերածված քաղաքական մեծամասնությունը հունիսի 7-ին, երբ ԱԺ կբերվի ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը, արհեստականորեն չի խոչընդոտի դրա ընդունմանը և կվարվի այնպես, ինչպես մայիսի 7-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց ՀՀԿ-ի 10 + ձայներով` ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եվ հնարավորություն կտանք, որ ԱԺ-ն ընդունի կառավարության ծրագիրը»,- հավելեց ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով, որ հիմնական թիմը քվեարկելու է դեմ՝ չնայած ապահովվելու է կառավարության ծրագրին չխոչընդոտելը: Շարմազանովը կրկին ընդգծեց, որ կառավարության ծրագիրը ցանկությունների, երազանքների և անգամ՝ բաժակաճառերի ժողովածու է, ոչ թե արհեստավարժ ծրագիր: Այնտեղ ոչ միայն չկան թվեր, այլև շարադրված չէ, թե ինչպես պետք է լուծեն, կարգավորեն խնդիրները: Թվերը, ըստ Շարմազանովի, շատ կարևոր են, մանավանդ որ, նրա մեջբերմամբ, վարչապետ Փաշինյանը խոսում էր տնտեսության թռիչքաձև զարգացման մասին: «Հարց՝ ու՞ր են այդ թվերը. Հի՞նգ տոկոս է լինելու, յո՞թ, տա՞սը: Հայտնի չէ»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 3941

Մեկնաբանություններ