ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նրանք, ովքեր կառավարում են փողը, կառավարում են աշխարհը

Նրանք, ովքեր կառավարում են փողը, կառավարում են աշխարհը
08.09.2023 | 12:31

Երբ հասկանաք աշխարհում կատարվող իրադարձությունների իրական պատճառները,շատ բան զարմանալի չի թվա։

Բայց դրա համար հարկավոր է նախ հասկանալ, որ ձեզ հրամցված «ճշտի» 90%-ը ոչ թե ուղղակի սուտ է, այլ սուտ է, որը հատում է լկտիության բոլոր սահմանները։

Շատ բան հասկանալու համար պետք է ունենալ համարձակություն ընդունելու մի պարզ ճշմարտություն՝ աշխարհը կառավարվում է փողի միջոցով, հետևաբար նրանք, ովքեր կառավարում են փողը, կառավարում են աշխարհը. ասածիս մեջ չինարեն ոչինչ չկա։

Ֆրանսերենում կա հայտնի արտահայտություն, հնչում է այսպես. «Շեղշե լյա ֆամ», որը թարգմանաբար նշանակում է՝ փնտրել կնոջը (խոսքը հանցագործությունների ժամանակ բացահայտումների մասին է, ասել կուզի՝ հանցագործությունների մեծ մասը կատարվում է կնոջ պատճառով) :

Իսկ աշխարհում կատարվող ամեն ինչի հետևում պետք է փնտրել մեծ բիզնեսը, որը չունի մարդկային ոչ մի հատկություն, և «թաքնված» են մարդիկ, որոնք իրենց իրական մտադրությունները վաղուց չեն էլ թաքցնում, ուղղակի ոչխարի հոտը շատ խորն է քնած:

Արթուր Շահգալդյան

Դիտվել է՝ 4977

Մեկնաբանություններ