Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Երբեք ուշացող չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա

Երբեք ուշացող չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա
21.05.2025 | 15:17

Շատ վաղուց էր, հեռու, օտար, անհարազատ մի քաղաքում: Կեսգիշերին ես վազում էի դատարկ փողոցներով և հստակ լսում էի այն գնացքի շչակի ձայնը, որի ուղևորը պիտի լինեի:

Ուշացել էի: Գնացքն արդեն շարժվում էր: Գիտակցությունս ինձ հուշում էր, որ այլևս անիմաստ է այդ խելահեղ վազքը, ես չեմ հասնելու գնացքին: Բայց բնազդային, անբացատրելի մի ուժ շարունակում էր մարմինս հրել առաջ, և ես վազում էի, վազում, վազում…

Ու հանկարծ կատարվեց անհավանականը: Ինչ-որ մի անհայտ, անիմանալի պատճառով գնացքը, որ պիտի արդեն սլանար ամբողջ թափով, դանդաղեցրեց իր ընթացքը, և ես` վերջին ուժերս հավաքած, հասա նրան, կառչեցի հետնապահ վագոնից, ձգվեցի վեր, ու հենց այդ պահին երկաթե անիվները խուլ ձայնով տնքացին և մղվեցին առաջ կատաղի արագությամբ:

Այս պատմությունը հորինվածք չէ. դա իսկապես եղել է: Ու հիմա` վերհիշելով այն գիշերը, որ պիտի վաղուց մոռացած լինեի, ես ոչ այնքան հավատում եմ նախախնամությանը, որքան ներքին համոզմունք ունեմ, որ երբեք, երբեք ուշ չէ, և երբեք դու ուշացողը չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա, ու քո բոլոր մղումները քեզ տանում են դեպի նպատակ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 10988

Մեկնաբանություններ