«Այն, ինչ մենք տեսնում ենք ՌԴ-ի հետ երկաթուղային կոնցեսիայի հետ կապված հանկարծակի վայրիվերումների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի։ Արդյո՞ք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական դաշինքի մաս՝ կախված է հենց իրենցից»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 8997

Մեկնաբանություններ