Մարդկային հասարակության զարգացումը հենվում է տարբեր տեսակի ռեսուրսների օգտագործման վրա, որոնց մի մասը վերականգնվող են, իսկ մյուս մասը՝ ոչ։
Ներկայում մարդկության համար կրիտիկական նշանակություն ունեն չվերականգնվող ռեսուրսները, որոնց սպառումը կարող է կտրուկ կերպով ազդել մարդկային քաղաքակրթության ապագայի վրա։
Վերականգնվող ռեսուրսների համար սպառման հարց չկա, դրա համար էլ նման ռեսուրսների հետ կապված պրոբլեմները լուրջ նշանակությու չեն ունեցել մարդկության կյանքի հարատևման հարցում։
Ի դեպ, մարդկային ռեսուրսը ևս պատկանում է վերականգնվողների թվին, դրա համար էլ մարդկային կորուստները պատմության ընթացքի համար կարևոր նշանակություն չեն ունեցել։
Եվ որ ամենից կարևորն է, այսօր էլ դա այդպես է, մանավանդ, հաշվի առնելով երկրագնդի գերբնակեցվածությունը։
Պավել Բարսեղյան
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |