Վանաձորով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում բնակիչները հող են լցրել, չորացրել գետը, բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցել:
Դեռևս մայիսին «Փրկենք Փամբակը» նախաձեռնության շրջանակներում գետի չորացված հատվածներում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը ստուգումներ իրականացրեց և վնասի որոշակի հաշվարկներ կատարեց: Այսքանը: Վերջինս նույնիսկ որոշում չկայացրեց, իրավախախտներ «չհայտնաբերեց» և գործն ուղարկեց ՀՀ Քննչական կոմիտե: «Փամբակի գործով» քննիչը, չբավարարվելով տեսչության «հաշվարկներով» և վնասի չափը պարզելու նպատակով, փորձաքննություն է նշանակել: Այսինքն, ստացվում է, որ «Փամբակի գործով» բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարված վնասի «հաշվարկը» քննիչի համար արժանահավատ չէր և վերջինս նոր «հաշվարկի» կարիքն ուներ:
Այժմ եկեք փաստենք, որ «Փամբակի գործով» ՀՀ հարկատուներն անցած 3 ամսում արդեն մեծ գումար են ծախսել` Երևան-Վանաձոր-Երևան գործուղումներ, վառելիք, տեխնոլոգիաների և հատուկ սարքերի կիրառում, փորձագետների ներգրավվում, կրկնակի հաշվարկներ, աշխատավարձեր, պարգևավճարներ և այլ ծախսեր: Սակայն, գործն առաջ չի գնացել, մեղադրյալներ և վարչական պատասխանատուներ չկան: Շուտով բնապահպանության և ընդերքի տեսչության տեսուչն ու փորձագետը հ