Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Ադրբեջանցիները վերսկսել են կրակը Մատաղիսի ուղղությամբ

Ադրբեջանցիները վերսկսել են կրակը Մատաղիսի ուղղությամբ
05.04.2016 | 18:25

Չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանցիներն ամենևին չեն դադարեցրել կրակը հայկական բնակավայրերի ուղղությամբ. այս պահին ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ մասնավորապես Մատաղիսի ուղղությամբ։

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ պատասխանեց.
«Այո՛, որոշ հատվածներում հակառակորդը խախտել է պայմանավորվածությունն ու վերսկսել է կրակոցները, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատասխան քայլեր չեն ձեռնարկում` հավատարիմ մնալով կրակի դադարեցման պայմանավորվածությանը»:

Աղբյուրը՝ Ա1+

Դիտվել է՝ 4024

Մեկնաբանություններ