Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.03.2026 | 22:00
Ամենախնամ Տեր,
Գոհանում եմ այս նոր օրվա այգաբացի համար։
Քո ձեռքում է իմ կյանքը և Քո աչքի առաջ իմ ամբողջ էությունը։
Ես երբեմն չեմ հասկանում իմ բոլոր կարիքները,
բայց Դու գիտես որն է օգտակար և որը վնասակար։
Տե՛ր Հիսուս, Որդի Աստծո,
Տուր ինձ այն, ինչ ես անգամ չեմ խնդրում, բայց պիտի ինձ բարիք բերի այս կյանքում։
Եվ հեռացրու ինձնից այն ամենը, ինչին ես ուժգին կառչում եմ, բայց դրանք իրականում ինձ հարկավոր չեն։
Փա՛ռք Քեզ Տեր։
Ամեն։
Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ