Ասում է՝ եթե տրանսպորտը չթանկանա, ավտոբուսի լուսամուտի ապակու տեղը ցելոֆան են կպցնելու:
Սա նույնն է, որ ասում էր՝ Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք, սահմանազատում անենք, որ էսկալացիա չլինի, իրեն ընտրենք, որ խաղաղություն լինի, որ պայքարի հանուն փրկության՝ Արցախի անջատման միջոցով և այլն:
Իր ասածներից ոչ մի բան չի կատարվել, ոչ մի բանում չի հաջողել:
Հիմա էլ հասել է «սերվիզին». ապակիների տեղը՝ ցելոֆան:
Մեզ չվախեցնես.
Մենք առանց ապակիների «Երազով» էլ ենք երթևեկել, մենք տրամվայի դռնից կախված էլ ենք գործի գնացել, մենք «Պիկնիկ» պեչենիի վրա երեխեքի կաթը տաքացրած ժողովուրդ ենք:
Մենք որսորդական հրացանով թուրքերի տանկերի դեմ կռիվ ենք գնացել ու հաղթել ենք:
Քեզ ոչ միայն հաղթելու, այլև պատժելու ենք:
Էդուարդ Սարիբեկյան