ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 4

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 4
16.12.2025 | 11:26

Սկիզբը՝ այստեղ

Պետք է մեզ հետ խաչ ունենանք ու Նիկոլ հայադավին տեսնելիս առաջ մեկնենք, ինչպես կվարվեինք Սատանային հանդիպելու պարագայում

Նույնիսկ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն օրերս հանդես եկավ իշխանությանն ուղղված հայտարարություն- պահանջով՝ ձեռնպահ մնալ Եկեղեցու գործունեության վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց, ինչպես նաև դատապարտման խոսքով:

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարությունը։

Հայտարարությունը ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը,

Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,

Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»:

Վերոնշյալ հայտարարությամբ հանդես են եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի և ազատության կենտրոն», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը, Գայանե Շագոյանը (մշակութային մարդաբան), Իզաբելլա Սարգսյանը (կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ), Զարուհի Հովհաննիսյանը (իրավապաշտպան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ), Արմեն Մարտիրոսյանը (հրատարակիչ), Տիգրան Պասկևիչյանը (լրագրող-հրապարակախոս), Սարհատ Պետրոսյանը (ճարտարապետ- քաղաքային պլանավորող), Ինգա Հարությունյանը (հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ), Ապրես Զոհրաբյանը (արևելագետ), Արամ Ղանալանյանը (ճարտարապետ-տեսաբան), Արսեն Հակոբյանը (մշակութային մարդաբան), Մարիա Սադոյանը (թարգմանիչ), Մուշեղ Հովսեփյանը (իրավապաշտպան), Նունե Թորոսյանը (մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր), Ռուբեն Մալայանը (գեղագիր, դասախոս), Վարդան Հարությունյանը (իրավապաշտպան), Մարիամ Մովսիսյանը (հաղորդակցության մասնագետ):

Չգիտենք՝ վերոնշյալ հայտարարության ներքո ստորագրած կազմակերպությունների մեծ մասը և անհատներից ոմանք այսպիսով փորձում են սկզբունքորեն սահմանազատվե՞լ Նիկոլ հայադավից և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի չարախմբից, ինքնամաքրման փո՞րձ է, զղջման արտահայտությո՞ւնն է այն իրողության, որ ժամանակին իրենց նշանակալի ավանդն են ունեցել Նիկոլ հայադավին իշխանության բերելու գործում, թե արտահայտությունն է համազգային այն աղետի գիտակցման, որը մեր դռան շեմին է կամ արդեն մտել է մեր տուն…

Չգիտենք, բայց գիտենք, որ շատ մեծ է Աստծո ներողամտությունը, նաև՝ մեր Եկեղեցու և անձամբ Վեհափառի ներողամտությունը, և այսպիսի դեպքերում պետք է հիշել Ղուկասի ավետարանից «Անառակ որդու վերադարձը» (Ղուկասի ավետարան, 15․20-32) և ասել՝ լավ է ուշ, քան երբեք…

Երեկ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմը՝ դատապարտելով թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի երկարաձգումը երկու ամսով: Ստորև ներկայացնում ենք Արագածոտնի թեմի հայտարարությունը.

««Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:

Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ