Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Կարևոր է մեկ բան ազնվորեն խոստովանել, այն, որ Եկեղեցու դեմ այս գործընթացը Հայաստանում հնարավոր եղավ և այժմ ընթանում է՝ արդեն իսկ պարտություն է։ Պարտություն է ո՛չ պատերազմում, բայց՝ կարևոր ճակատամարտում։
Այն ուղիղ կապված է հավաքական Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորման հետ...