«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն
23.01.2025 | 17:19

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի օրվա իշխանությունների կողմից մարդու իրավունքների, խոսքի ազատության, քաղաքական հալածանքի հերթական աղաղակող փաստը՝ գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախաձեռնած քրեական հետապնդումն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

Լրագրողի նկատմամբ՝ քաղաքական հիմքով քրեական հետապնդումը նախաձեռնելու արդյունքում, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը նրա տեղակալ Արեգ Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային ոստիկանության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը, երկու ոստիկան և երեք քննիչ ճանաչվել են տուժողներ: Տուժողների ընդհանուր թիվը՝ 10-ն է:

Վերոնշյալ անձինք ճանաչվել են Լիլիթ Աղեկյան անվանումով ֆեյսբուքյան օգտատիրոջ ինչ-որ գրառումներից տուժածներ: Քրեական այս գործն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ մի ողջ մարզի իրավապահ համակարգը՝ ուսադիր կրող ՝ մեծ ու փոքր տրամաչափի ներկայացուցիչներով, քրեական գործ են կարել ինչ- որ տեղերից հավաքած և ինչ-որ նկուղում պատճենահանած գրառումների հիման վրա:

Այդ գրառումներն իբր վիրավորել են Շիրակի մարզի իրավապահ համակարգի համարյա բոլոր ներկայացուցիչներին:

Լրագրողի նկատմամբ, քաղաքական գարշահոտությամբ, նպատակային հետապնդումը չի էլ քողարկված:

Գործի նյութերում անթաքույց ներկայացված է՝ ոստիկանության կոնկրետ աշխատակիցը, ամենօրյա ռեժիմով, մշտադիտարկել է Լիլիթ Աղեկյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջը՝սկսած 2023 թվականի մայիս ամսից:

Մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ անձի այսօրինակ խայտառակ հետապնդումը, քաղաքական հալածանքը դարձել են Նիկոլի ղեկավարած Հայաստանի մահակը`Լիլիթ Աղեկյանի` ազատ խոսքի, ներմարզային կոռուպցիոն փաստերն ու դրանց հեղինակներին հանրությանը ներկայացնողի գլխին:

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,վաղը՝ 24.01.2025 թվականին՝ ժամը 15:00, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկ քաղաքի նստավայրում, տեղի կունենա գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախաձեռնված քրեական գործի դատական լսումը: Բոլոր անկախ, Նիկոլի իշխանությունը չարիք և պատուհաս համարող լրագրողները, լրատվամիջոցները, որոնք իրենց մանսագիտական հավատամքն են համարում ազատ խոսքի, լրագրողի, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, կարող են նշված ժամին ներկա գտնվել Նիկոլի ՝ տեղային իրավապահների,կարած գործի դատական նիստին:

Լիլիթ Աղեկյանի պաշտպան`

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ