Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա,
և մինչ խախտված խոյակներ ու սեղան
ուշաթափ են այստեղ,
ժամանակը կավե ջարդոտանքով այսօր
քարկտիկ է խաղում,
աղում ու քամուն տալիսա
այն ամենը, ինչ մարդն է ստեղծել,
և ոչ թե ՏԵՐԸ:
Վահագն Մարտիրոսյան
26.01.25թ․