Անխտիր բոլորն օգտագործում են այս կաղապարված արտահայտությունը, բայց քչերը գիտեն, թե ինչպես ծագեց և արդյո՞ք Ստալինին է պատկանում ռեպրեսիայի գաղափարը:
1936 թվական:
Ստալինը Քաղբյուրոյի հունվարյան նիստի հաստատմանն է ներկայացնում ՍՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը:
Քաղբյուրոն քվեարկությամբ, 8 : 3 -ի հարաբերակցություն,
մերժեց Ստալինի նախագիծը:
Կողմ քվեարկել էին՝ Ստալինը, Միկոյանը և Մոլոտովը:
Ինչու՞ քաղբյուրոն մերժեց:
Որովհետև Ստալինի Սահմանադրությունը նախատեսում էր
ոչ թե կուսակցական ընտրություններ, այլ գյուղխորհրդից մինչև Գերագույն խորհուրդ, անցկացնել մրցակցային ընտրություն:
Սահմանադրորեն արձանագրել, որ պաշտոնների նշանակել ելնելով ոչ թե կուսակցության անդամ լինելու հանգամանքից, այլ պրոֆեսիոնալիզմից:
Այդ Սհմանադրությունը նախատեսում էր, որ երկրի գերագույն կառավարող մաարմինը պետք է լինի Գործադիր իշխանությունը, ոչ թե կուսակցության Քաղբյուրոն:
Լենինյան ժամանակաշրջանի կուսակցական ստաժ ունեցող քաղբյուրոյի անդամները, փաաստացի պարտության մատնեցին Ստալինին:
Նրանք, ոչ միայն մերժեցին Սահմանադրության նախագիծը, այլև հանդես եկան մի նախաձեռնություն-փաստաթղթով, որը կոչվում էր՝ «Լենինյան գիծը և երկրի ներկա զարգացումները»:
Նախագիծը ներկայացրին Քաղբյուրոյի անդամներ Այխեն և Պոսկրեբիշևը:
Նախագծի հիմնական բովանդակությունն էր, թե թուլացել է լենինյան գծի հակառակորդների, վնասարարների, ազգայնականների, տրոցկիզմի մնացուկների, տերտերների և թաաքնված կուլակների դեմ պայքարը:
Առաջարկում էին ՆԳ կոմիսար Յագոդային ձեռք առնել կտրուկ գործողություններ:
Դրվեց քվեարկության և երկու ձեռնպահով առաջարկությունն ընդունվեց:
Ձեռնպահ էին քվեարկել Ստալինը և Միկոյանը:
Սկսվեց լենինյան գվարդիայի պայքարը Ստալինի և Ստալինիստների, այն է երիտասարդ կուսակցականների դեմ:
Պայքարը նոր թափ ստաացավ, երբ Քաղբյուրոյի 1936 թվականի սեպտեմբերյան նիստում որոշվեց Յագոդային ազատել ՆԳ կոմիսարի պաշտոնից և նրա փոխարեն կոմիսար նշնանակել
1917 թ. կուսակցության անդամ, Քաղբյուրոյի անդամության թեկնծու Եժովին, որը կարճ ժամանակ անց ստացավ «Արյունարբու գաճաճ» մականունը:
Պայքարն ավարտվեց նրանով, որ կուսակցության գալիք համագումարում լենինյան գվարդիայից ոչ մեկը չկար:
Ֆիզիկաապես չկար....
Իսկ ռեպրեսիան կոչվում է Ստալինյան:
Գուցե ճիշտը հենց դա է, կոչել դաժան պայքարում հաղթողի անունով:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ