ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Շարմազանով ջան, ադրբեջանցիներին հակադարձելով, դրանց բերանը փակելով՝ կարգին ոգևորել ես մեր հասարակության բոլոր շերտերին

Շարմազանով ջան, ադրբեջանցիներին հակադարձելով, դրանց բերանը փակելով՝ կարգին ոգևորել ես մեր հասարակության բոլոր շերտերին
29.04.2025 | 20:13

Տաքսի եմ նստել, վարորդը, ինչպես հիմնականում լինում է մեր քաղաքում, նաև «խորիմաստ քաղաքագետ» էր: Սկսեց մի պատմություն պատմել այն մասին, թե ոնց մի լրագրող հասել է Միացյալ Նահանգներ, այցելել է Քըրք Քըրքորյանի գերեզմանին, նկարել ու պատմել, թե` տեսեք, ի՜նչ համեստ քար է, միայն մի փոքրիկ քար, ու թաղված է հոր գերեզմանում։

Հետո, սահուն անցավ ուրիշների գերեզմաններին, լրագրողի ասածները կրկնեց, թե սրա ու նրա մոր կամ սիրածի գերեզմանը ոնցն է, ինչ ճոխ ու հսկա, վերջը, հասանք բուն քաղաքական կետին։

Սա թե` բա ոնց անենք սրանցից ազատվենք։

Ես էլ, թե՝ իսկ Դուք ի՞նչ եք մտածում, հնարա՞վոր է սրանից ազատվել, ո՞նց է հնարավոր։

Վարորդը, ով, չմոռանաք, նաև «քաղաքական վերլուծաբան» էր, ջղայնացավ հարցիցս, մեկ էլ, թե․

-Այ ըտենց, ոնց որ Շարմազանը արեց։

Անկեղծ ասած, առաջին վայրկյանին չհասկացա, ում նկատի ունի, հարցնում եմ՝ ո՞վ, ի՞նչ արեց, ե՞րբ։ Վարորդն ավելի ջղայնացավ, համարյա գոռաց․

-Ո՜նց, չես տե՞սել, ադրբեջանցիների բերանը Շարմազանը ոնց փակեց…

Հա՜ա՜ա՜ա՜, վերջապես գլխի ընկա․

- Դուք Էդուարդ Շարմազանովին նկատի ունե՞ք։

- Հա՛, բա էլ՝ ու՞մ, ա՛յ ըտենց սրանց հախից գալու ենք, կամաց-կամաց, սրանց բերանն էլ կփակենք։

Ասում եմ․ «Բա մենակ Շարմազանովով կստա՞ցվի»:

«Քաղաքագետ» վարորդը թե՝ անպայման, հաստատ կստացվի, ինքը հո մենակ ինքը չի, լիքը մարդ կա իրա հետևը»։

Իջա, 1000 դրամը (Դավթաշենի Սիթիից մինչեւ 9-րդ փողոց) վճարեցի, չդիմացա ու, իջնելով հարցրի․

- Ներեցե՛ք, Դուք ինձ ճանաչե՞ցիք, դրա համա՞ր այդպես խոսեցիք։

Սա շրջվեց, ուշադիր նայեց ու․․․ (կմեռնեմ).

- Ա՛յ քուր ջան, դու ո՞վ ես, հըլը մի րոպե․․․ չէ՜է՜է՜, տեղը չբերեցի։ Բայց դու ո՞վ ես, մեր թաղերի՞ց ես։

Հ․Գ․

Էդուրադ Շարմազանով ջան, երեկ Մոսկվայում ադրբեջանցիներին հակադարձելով, դրանց բերանը փակելով, խելք և ուժ ցույց տալով, կարգին ոգևորել ես մեր հասարակության բոլոր շերտերին, գրեթե՝ բոլոր, հատուկենտ նիկոլականներին չեմ հաշվում։

29․04․2025 թ.

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Երեկ ինձ էլ հացի խանութում մի «քաղաքագետ-վերլուծաբան» ասաց, թե «ափսոս Շարմազանո՛վը ռսի ազգանուն ունի, թե չէ վարչապետ կընտրեինք»:

10 րոպե խոսելուց հետո ահավոր զարմացել էր, որ ինքը 7 տարի առաջ հենց Շարմազանովին է «մերժել», սև լենտ կապել, դագաղ պտտել:

Երդվում էր, որ «էդ տղու պես լուրջ մարդուն բա ես կմերժեի՞»:

Երբ իմացավ, որ հույնի ազգանուն է, սիրտը տեղն ընկավ, խոստացավ, որ բոլորին կպատմի, որ «ռուս չէ, իրան էլ թև-թիկունք է պետք կանգնել»:

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ