Ամեն անգամ, երբ լսում եմ ՀՀԿ-ականներից որևէ մեկին, ով ասում է, թե բա` մենք իշխանության կռիվ չենք տալիս, մեզ իշխանություն պետք չի, ինձ մոտ «կարճ միացում» է լինում:
Ա՛յ ձեր ցավը տանեմ, բա եթե չեք ուզում, խի՞ եք բոլոր ընտրություններին մասնակցում` ԱԺ-ից մինչև քաղաքապետերի ընտրություն:
Ասենք, բա որ մասնակցեք ու 60 տոկոս ձայն ստանաք` ի՞նչ եք անելու: Չե՞ք վերցնելու իշխանությունը:
Կամ լավ, եթե չեք ուզում, ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխանության ինչ-որ մաս չկա՞:
Իսկ եթե իրոք չեք ուզում, դա ձեր իրավունքն է, բա էդ դեպքում ինչու՞ եք մի բան էլ «պատերազմում» այս պահին Նիկոլին ընդդիմադիր ամենամեծ ու լուրջ ուժի դեմ, փոխանակ սատարեք:
Սատարեք, միահամուռ ուժերով հեռացրեք սրանց, թեկուզ ինչ-որ տեղ չուզելով իշխանության բերեք Քոչարյանին, դուք էլ դարձեք կառուցողական ընդդիմություն:
Դե մեկ է, հիմա իշխանություն չեք ուզում: Հետո էլ հնարավոր է նորից գաք:
Միհրան Միրզոյան