ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Դադար

Դադար
08.02.2025 | 14:16

Քառասուն օրվա անձրևից հետո

էլի չորս օրվա պաղ ջրերի մեջ,

աստղագուշակը երկինքն էր

փնտրում վերադարձների:

Այնտեղ ամեն ինչ իր խորհուրդն ունի,

իսկ այստեղ դրանք լլկվում են ստով,

որ կերպարները առեղծված դառնան,

որ գուսանները, մուղամբազները

սիրով զարդարեն ծաղիկը մահի,

որ պիտի աճի ագարակներում չհայտնաբերված,

ուր անձրևները քառասուն և չորս օրերի վրա

նորից կտեղան ու կդադարեն յոթերորդ օրվա

ճոխ հանգստությամբ:

Վերադարձրո՛ւ ինձ սահմանը գոյի՝

խշշում էր քամին մեռնող աղավնու թևերի վրա:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ