Այս գիշեր ձեռքս դրեցի ութ միլիարդ մարդու ճակատին.
նրանք խաղաղ չէին,
շատերը քաղցած էին,
երեխաների թշիկները
փափուկ էին,
ծերերի ձեռքի մաշկը՝ չորացած...
Բան չեղավ. ընդամենը սիրտս է մի քիչ նվում՝
մեջքի կողմից:
...Իսկ դուք ոչի՞նչ չզգացիք:
Հետո կենդանիները, թռչուններն ու ձկներն էլ ուզեցին:
Ես միայն ձկներին խոստացա, որ ջրհեղեղ չի լինելու...
Իսկ դուք ոչինչ չզգացիք...
15.02.2025
Վահունի Հովակիմյան