-
11.09.2020|
02:19
Սեպտեմբերի 3-8-ին կայացան ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության առաջին երկու տուրերը։ Մինչ դրանց անդրադառնալը, մի երկու խոսք հավաքականների մասին՝ ըստ ունեցած լիգայական, ապա և խմբային բաժանումների, որպեսզի նախ թարմացնենք ֆուտբոլային այս խաղարկության մասին ունեցած մեր իմացությունը և ապա, ակնկալիքների առումով, ընթերցողին չգցենք հնարավոր չափազանցված պատկերացումների գիրկը։
-
09.09.2020|
13:23
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ երեկոյան Հայաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթց Էստոնիայի թիմին:
-
08.09.2020|
00:39
«Լիվերպուլն» այդպես էլ ձեռք չի քաշել Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Տիագո Ալկանտարային իր կազմում ունենալու հեռանկարից։ Անգլիական թիմի համար խնդիրն առաջնային հնչողություն է ստանում հատկապես այն առնչությամբ, որ «Բարսելոնը» մտադիր է գնելու Ժորժինիո Վեյնալդումին։ Իսպանացու տրանսֆերի համար գերմանացիներն ուզում են 30 միլիոն եվրո, անգլիացիները պատրաստ են 20 միլիոնից ոչ ավելի վճարելուն։
-
08.09.2020|
00:37
«Բարսելոնից» Մեսիի հեռանալու սկանդալային պատմությունը կարծես թե ավարտվեց։ Համենայն դեպս, առաջիկա մեկ տարվա համար այն քննարկումից դուրս թեմա է։ Ֆուտբոլիստի նման որոշման դրդապատճառ եղան ակումբի հետ ունեցած պայմանագրի մեջ ներառած մանր ու մեծ խորամանկությունները, որոնք ֆուտբոլային գերաստղին հարկադրեցին մնալ «ոսկե» թակարդում։
-
08.09.2020|
00:35
Մեկնարկել է հավաքականների մակարդակով այս տարվա ամենախոշոր ֆուտբոլային հանդիսությունը՝ Ազգերի լիգան։ Արդեն իսկ առիթ ենք ունեցել գրելու, որ C խմբում հանդես եկող մեր ընտրանու համար այն համատեղվեց բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի վրա կազմակերպված գրոհով։
-
06.09.2020|
21:37
Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին: Նամակի պատճառը օրերս անցկացված շախմատի համաշխարհային առաջին օնլայն օլիմպիադան է:
-
06.09.2020|
15:17
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշարը: C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց դաշտի տերերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Երեք գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցների արդյունքում՝ հանդիպման 5-րդ, 38-րդ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեներին:
-
04.09.2020|
01:46
Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, հասցրած (նաև՝ հասցնող, հասցնելիք) վնասը՝ սահմռկեցուցիչ ու անմարդկային, բայց գոնե մի դրական կողմ ունեցավ՝ մարզասերին պարգևելով ֆուտբոլային փառահեղ օգոստոս, այս կերպ նպաստելով սթրեսային իրավիճակից քիչ թե շատ դուրս գալուն կամ այն հաղթահարելուն։
-
31.07.2020|
21:24
Թանկարժեք ավտոմեքենաներ արտարդորղ իտալական Lamborghini ընկերությունը նոր սպորտքար է թողարկել՝ Lamborghini Essenza SCV12-ը: Այս մասին գրում է Car Buzz պարբերականն ու ավելացնում՝ մեքենան մինչև այժմ ներկայացված սպորտքարերից ամենազիլն է:
-
31.07.2020|
02:12
Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, իր ծանր ու զզվելի հետևանքներով, ակումբների ֆինանսական միջոցների զգալի կորուստներով, այդուհանդերձ, տրանսֆերային ամառային պատուհանը խոստանում է գործարքներով հարուստ լինել։