Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Միջազգային հանդիպումները Թրամփը վերածում է ծաղրի, սատիրայի ու սարկազմի հարթակների

Միջազգային հանդիպումները Թրամփը վերածում է ծաղրի, սատիրայի ու սարկազմի հարթակների
14.10.2025 | 15:23

Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահ Թրամփը շարունակում ծաղրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խոսելով նրանց մասին, ինչպես про мальчиков на побегушках, նույն տիպի վերաբերմունք ցուցաբերել՝ պարբերաբար սխալ արտասանելով երկրների անվանումներն ու նվաստացնելով և նվազեցնելով հակամարտության դերն ու նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի համար:

Չէ՞ որ հենց այդ հակամարտությունից սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, այդ հակամարտությունից վերջին շրջանում տարածաշրջանի սառը կոնֆլիկտները մտան տաք պատերազմների փուլ, այդ հակամարտությունն էր և է, որ բոլոր մեծ խաղացողների համար շահերի և հետաքրքրությունների որոշիչ կռվան էր և է՝ էնեգետիկ, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր քարտեզներ գծելու հողի վրա՝ թե՛ ներկայումս, թե՛ 100 տարի առաջ:

Արդյո՞ք Թրամփն այդքան անտեղյակ և անգրագետ է:

Ինքս բացառում եմ այս վարկածը, հակված եմ մտածել, որ նա անում է դա՝ անուղղակիորեն ցույց տալու իր անրագանքը՝ գլոբալիստ-դեմոկրատներին հպատակված երկու դրածոների հանդեպ, ովքեր առանց աչք թարթելու սեփական պետություններն ու ժողովուրդներին զոհաբերեցին գլոբալիստների (Անգլիայի Թագավորական ընտանիք) արկածախնդրությանը: Մյուս կողմից՝ Թրամփը ծավալել է ամերիկյան ռեսուրսները ԱՄՆ-ին վերադարձնելու քաղաքականություն, որը նշանակում է, որ նրան քիչ է հետաքրքրում արդեն, թե ՌԴ-ն և Թուրքիան ինչպես կկիսեն այն տարածաշրջանի հեգեմոնիան, որն ԱՄՆ-ի ն հետաքրքրում էր միայն գլոբալիզմի շրջանակներում:

Ինչևէ, անհերքելի է այն փաստը, որ վերջերս միջազգային հանդիպումները Թրամփը վերածում է ծաղրի, սատիրայի, սարկազմի և հիմարանալու հարթակների, որի հետևում 2 բան կարող է թաքնված լինել՝

1. նրա ծավալած «խաղաղարարական» գործունեության ճիշտ հակառակը, այն է՝ թշնամիներին թմրեցնել մեծ պատերազմից առաջ,

2. ՌԴ-ի հետ բոլոր հարցերով հստակ պայմանավորվածություններ, որոնք հարկ է քողարկել մինչև իրագործելը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ