Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Եթե նույնիսկ մեզ հարիֆի տեղ դնենք ու ձևացնենք, թե հավատում ենք այս «նկարչությանը», էլի օբյեկտիվ պատկեր չենք ունենա

Եթե նույնիսկ մեզ հարիֆի տեղ դնենք ու ձևացնենք, թե հավատում ենք այս «նկարչությանը», էլի օբյեկտիվ պատկեր չենք ունենա
23.05.2026 | 17:11

Հարցումները վաղուց ոչ թե կարծիք պարզելու, այլ հանրային կարծիքի (տրամադրությունների) վրա ազդելու գործիք են: Սա՝ մեկ:

Երկրորդ. Ի՞նչ հիմնարկ է հարցումն արել. «միջազգային»-ը թող ոչ մեկին չշփոթեցնի, սա ամերիկյան կազմակերպություն է, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսը վերաբերմունք արտահայտել է առանձին թեկնածուի վերաբերյալ:

Երրորդ. խիստ կասկածելի է, որ հեռախոսով մարդիկ դնեն, երկար-բարակ «կյանքները պատմեն» անծանոթ մեկին, այն էլ հիմա, երբ հայտնի է, որ համատարած գաղտնալսում են և այլն:

Ամենից կարևորը. հարցման ժամանակահատվածը: Սկսել են, երբ նախընտրական արշավը դեռ պաշտոնապես չէր մեկնարկել, ավարտել են, երբ միայն 3 օր էր, ինչ այն ընթացքի մեջ էր: Հետևաբար, եթե նույնիսկ մենք մեզ հարիֆի տեղ դնենք ու ձևացնենք, թե հավատում ենք այս «նկարչությանը», ապա էլի օբյեկտիվ պատկեր չենք ունենա, քանի որ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, այն էլ՝ կտրուկ է փոխվել:

Ստացվում է, որ քարոզարշավի մեկնարկում գրանցած ինչ-ինչ տրամադրությունների վիճելի կամ անհամոզիչ տվյալներն օգտագործելով, ուզում են քարոզարշավի վերջնամասի տրամադրությունների վրա ազդել:

Իսկ առանձին մեկնաբաններ էլ, նաև՝ իմ կողմից հարգված մարդիկ, առանց վերոնշյալ վերապահումների կամ առանց դրանց ակնարկի անգամ, շատ հեռուն գնացող եզրակացություններ են անում (դա էլ է նման տվյալների հրապարակման հաշվարկի մեջ), ընդդիմությանն են քլնգում (այնպես չի, որ սխալներ չունեն, ունեն, բնականաբար, բայց դա այլ հարց է), ըստ որում՝ այնպես, որ ուզում ես հարցնել այն անեկդոտի տարբերակով՝ «ընկեր, դու հիմա ո՞ւմ կողմից ես. ի՞մ, թե՞ արջի»:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ