Թուրքական կողմը, համաձայն ռազմատուգանքների հանձնաժողովի, Հայաստանին պետք է վճարեր 75 ,6 մլրդ եվրո։
Որպեսզի ըմբռնեք, թե դա ինչ գումար է, կներկայացնենք որոշ ժամանակակից համադրելի միավորներ։
Ի՞նչ կարելի է գնել Ռուսաստանում 75,6 միլիարդ եվրոյով։
75,6 միլիարդ եվրոյի դիմաց Հայաստանը կարող է ձեռք բերել խոշոր բաժնեմասեր ռուսական առաջատար ընկերություններում՝
«Գազպրոմի» 35%-ը (կապիտալիզացիա՝ 296 միլիարդ դոլար),
«Սբերբանկի» 100%-ը (79,9 միլիարդ դոլար), «Ռոսնեֆտի» 100 %-ը (77,3 միլիարդ դոլար), «ԼՈՒԿՕՅԼ»-ի 100 %-ը (60,4 միլիարդ դոլար),
«Նորիլսկ Նիկելի» 100%-ը (60,4 միլիարդ դոլար) կամ ամբողջ «ՌԱՕ ԵԷՍ»-ը երկու անգամ(43,6 միլիարդ դոլար):
Այդպիսի գումարով «Ռոսօբորոնէքսպորտ»-ից կարելի էր գնել 40 «Project 1143.4 Admiral Gorshkov» ավիակիր (ամբողջական՝ 16 ինքնաթիռից բաղկացած ավիախմբով՝ 2.2 միլիարդ դոլար), կամ գրեթե 2000 «Su-30MK» կործանիչ (յուրաքանչյուրը 46 միլիոն դոլար), կամ
24 000 «T-90S» տանկ (յուրաքանչյուրը 3.5 միլիոն դոլար):
Հարգելի հայրենակիցներ, պատկերացնու՞մ եք` ինչպիսի ահեղ հարևան կլիներ Հայաստանը, եթե 24 000 հատ առաջնակարգ տանկ և 2000 կործանիչ ունենար իր սպառազինության մեջ:
Թուրքիան պարտք է մեզ 76,5 մլրդ եվրո և դրա մասին պետք է գրել, խոսել։
Մենք մեր կորուստներն ենք հետ ուզում:
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտության մասին խոսող գլուխները պետք է հիշեն այս պարտքի մասին։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ