Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ամեն ինչ պարզ է ու հստակ

Ամեն ինչ պարզ է ու հստակ
09.07.2025 | 11:13

Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.

1. կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,

2. ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կատարելով առաջադրված պահանջները, երկրի ներսում հաստատելով բռնատիրություն: Մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնք նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։

Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։

Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջը։

Դրանք են.

- էլեկտրացանցեր,

- ջրային տնտեսություն,

- էլելտրակայաններ,

- երկաթուղի։

Բացի դրանից, ևս երկու խնդիր պետք է լուծվի.

- փակել ատոմակայանը,

- բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել, և մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ