ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.03.2020 | 00:05
«Մարդ­կանց նե­ղու­թ­յան կմատ­նեմ, և նրանք կույ­րե­րի պես կըն­թա­նան, քա­նի որ մե­ղան­չե­ցին Տի­րոջ դեմ և նրա ա­նու­նը դրե­ցին սնո­տի­նե­րի վրա, ո­րոնք ոչն­չով չկա­րո­ղա­ցան օգ­նել նրանց. կթափ­վի նրանց ա­ր­յու­նը հո­ղի նման և նրանց մար­մի­նը` աղ­բի պես»։ Նրանց ար­ծաթն ու ոս­կին նրանց չի կա­րո­ղա­նա փր­կել Տի­րոջ բար­կու­թ­յան օ­րը, և նրա վրեժխնդ­րու­թ­յան կրա­կով կմաշ­վի ամ­բողջ եր­կի­րը, ո­րով­հետև նա վախ­ճան ու տագ­նապ կբե­րի երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի վրա։
Սո­փո­նիա­յի մար­գա­րեու­թ­յու­նը 1. 17-18
Դիտվել է՝ 5247

Մեկնաբանություններ