«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
13.12.2020 | 21:44

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել 23 ընդդիմադիր օրենսդիրներին, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ընթացակարգի ամփոփագիրը:

Անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի առաջ կանգած պատգամավորներից 17-ը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, երկուսը՝ գլխավոր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության, երկուսը՝ աջակենտրոն Լավ կուսակցության, մեկը՝ Ժողովրդավարական կուսակցության, երկուսն էլ անկախ պատգամավորներ են: Պարզ չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվում օրենսդիրներին, կառավարությունը HDP կուսակցությանը մեղադրում է Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ, որին համարում է ահաբեկչական խմբավորում:
HDP կուսակցության ներկայացուցիչներից է նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Դիտվել է՝ 6656

Մեկնաբանություններ