Սեպտեմբերի 7-ին շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ և վերջապես տաղանդավոր լրագրող Լևոն Լաճիկյանը դարձավ․․․ Չէ, քանի որ օրվա՛, տասնամյակի՛ և, ինչո՞ւ ոչ, հարյուրամյակի՛ մեր հերոսը շատ է սարսափում իր կենսաբանական տարիքի կոնկրետացումից, ուստի այսպես ասենք՝ սեպտեմբերի 7-ին շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ, տաղանդավոր լրագրող Լևոն Լաճիկյանը նշեց իր հերթական հոբելյանը...