«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Մեր անլուծելի թվացող խնդիրների լուծումը ոչ սրիկաների կողմից կառուցված պետականություն ունենալն է

Մեր անլուծելի թվացող խնդիրների լուծումը ոչ սրիկաների կողմից կառուցված պետականություն ունենալն է
12.08.2025 | 19:22

Եթե մի տեղ սրիկաների և պոտենցիալ սրիկաների տոկոսը հասարակության մեջ շատ բարձր է, ապա նրանք ինքնաբերաբար դառնում են իշխող, և նման հասարակությունը զարգանալ չի կարող բազմաթիվ պատճառներով։

Սրիկաները իշխանության են հասնում ու հարստանում նորմալ մարդու և քաղաքացու համար անընդունելի ճանապարհներով, իրարից ամեն ինչ խլխլելով ու, բացի դրանից, կրիմինալի մեթոդներն ընդունելի են սրիկաների համար, իսկ նրանց ծառայությունները՝ պահանջված։

Սրիկաների ստեղծած հասարակական միջավայրը մինչև ուղն ու ծուծը սրիկայական է, հետևաբար, նորմալ մարդիկ և, հատկապես, շատ բան հասկացող նորմալ մարդիկ, անհամատեղելի են այդ միջավայրի հետ։

Այդ իսկ պատճառով սրիկայական վերնախավին ձեռնտու է իրենից ներքև հասարակական հիերարխիան լցնել սրիկա կամ կիսասրիկա միջակություններով՝ դրանով իսկ բացառելով ներքևից եկող որևէ իրենց գործին խանգարող նախաձեռնություն։

Սրիկաները նորը ստեղծող չեն, նրանք միայն վարպետ են եղածը իրարից խլխլելու գործում, իսկ որևէ պետականության վերելքը անխզելիորեն կապված է նորը ստեղծելու հետ։

Դա նշանակում է, որ սրիկաների երկիրը սկզբունքորեն ապագա ունենալ չի կարող, քանի որ նման հասարակության մեջ մարդիկ ստեղծագործական էներգիան վատնում են ցածր մակարդակի գզվռտոցի վրա, և առաջընթացի համար այլևս եռանդ չի մնում։

Մեր անլուծելի թվացող խնդիրների լուծումը կապված է ոչ սրիկաների կողմից կառուցված պետականություն ունենալու հետ։

Մտածել է պետք, թե ինչպես, առանց օտար ուժի միջամտության, մենք դա կարող ենք իրականություն դարձնել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3773

Մեկնաբանություններ