Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.10.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Ես գալիս եմ քեզ մոտ ամբողջ սրտով և հոգով։
Բարձրացնում եմ աչքերս դեպի երկինք՝ փնտրելով քո լույսը,
Որով կլցվի իմ հոգին սիրով, խաղաղությամբ և անսահման համբերությամբ:
Թողհիշեմ, որ ամենամեծ նվաճումը Քեզ գտնելն է, Քո մեջ խաղաղվելը և Քո սիրով ապրելը։
Տե՛ր, ես հավատում եմ, որ ոչ հարստությունը, ոչ փառքը, ոչ գիտությունը չեն փրկում, այլ միայն այն սերը, որով հոգին միանում է Քո Լույսին։
Խոնարհությամբ խնդրում եմ Քեզ, Տե՛ր,
մաքրիր իմ միտքը ամեն ունայնությունից,
լցրու այն խաղաղությամբ և հույսով,
Քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ,
Քո սիրո ջերմությամբ,
Քո խաչի զորությամբ։
Քո՛ն է փառքը, Տե՛ր,
Քո՛ն է սերը, որ չի մարում,
Քո՛ն է փրկությունը, որ կյանք է տալիս հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ