Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Մամլո հաղորդագրություն

Մամլո հաղորդագրություն
03.09.2025 | 12:19

2025 թվականի սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։

Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից հրատապ բողոքի ընթացակարգով ուղղված սա երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է: Հիշեցնեմ առաջինը վերաբերում էր Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխային:

Վերոնշյալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ դեպքերը արձանագրում են գործող իշխանության կողմից երկու հարևան թուրքական պետությունների փորձին հետևելու անվերապահ կամքի դրսևորումը:

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների փաստերով Թուրքիան և Ադրբեջանը ամենահայտնին են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից: Փաստացի մեր երկրում գործող վարչախումբը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի հետ չմնա թուրք գործընկերներից:

Գործող իշխանությունը տարված լինելով թուրքական գործընկերությամբ չի գիտակցում պատասխանատվությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:

Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման:

Ժամը և պահը վաղուց հասունացել է:

Զարուհի Փոստանջյան

03 սեպտեմբերի, 2025թ․

Դիտվել է՝ 4444

Մեկնաբանություններ