ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

OPEC-ը կրճատում է նավթի արդյունահանումը օրական 1,2 մլրդ բարելով

OPEC-ը կրճատում է նավթի արդյունահանումը օրական 1,2 մլրդ բարելով
01.12.2016 | 15:49

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) 14 անդամները համաձայն են կրճատել նավթի արդյունահանումը օրական 1,2 միլիոն բարելով՝ կասեցնելու նավթի միջազգային գնի կտրուկ անկումը:

OPEC-ի երկրներին բաժին է ընկնում աշխարհում արդյունահանվող նավթի մեկ երրորդից ավելին՝ ներկայումս օրական շուրջ 33,6 միլիարդ բարել:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ