Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արամ Սարգսյան-փյունիկը

Արամ Սարգսյան-փյունիկը
04.05.2025 | 12:37

Փյունիկն առասպելական կենդանի է, որ այրվում ու հառնում է մոխրից: Արամ Սարգսյանը անկախության շրջանի այն եզակի քաղաքական գործիչներից է, որ մի քանի անգամ է հառնել մոխրից:

2018-ի «նախկինների» դեմ, ծեծ ու ջարդի, անիշխանության ու ամենաթողության դեմ հեղափոխությանը Արամ Սարգսյանը դեմ էր, լինելով ընդդիմադիր «Ելք»-ի անդամ:

Արամ Սարգսյանը չմասնակցելով դրան, կողմ էր Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Պարտվեց, վերադասավորեց ուժերը սկսեց սպասարկել իշխանության նարատիվները:

Արամ Սարգսյանը դեմ էր խաղաղության օրակարգին, լինելով ոչ մի թիզական, պարտվեց, այրվեց ու հիմա «խաղաղության դարաշրջանի» ջատագով է:

Արամ Սարգսյանը 2008-ին Տեր-Պետրոսյանի թիմում էր, պարտվեց, սակայն վերադասավորվեց միացավ Փաշինյանին ու Մարուքյանին դարձավ 2017-ի Սարգսյանի ընդդիմադիրը:

Սարգսյանը 2003-ին Դեմիրճյանի հետ էր, պարտվեց, մնաց մակերեսին, միացավ Տեր-Պետրոսյանին:

1999-ին դարձավ վարչապետ, պարտվեց, դուրս մնաց պայքարից միացավ Դեմիրճյանին:

Այս 30 տարիների ընթացքում Արամ Սարգսյանը երբեք սեփական օրակարգ, սեփական գաղափարախոսություն չի ունեցել: Որպես քաղաքական գործիչ մակաբուծել է եղբոր քաղաքական կապիտալի փլատակների վրա:

Որպես ընդդիմադիր երբեք սեփական օրակարգն ու գաղափարախոսությունը չի ունեցել, միշտ եղել է թրենդի կցորդը, թրենդային ուժերի ճամբարում, հետո լքել նրանց ու միացել հաջորդ թրենդին: Ինչպես սովետական անեկդոտն էր ասում` ոչ թե շեղվել է գծից, այլ` տատանվել է գծի հետ:

Պրոռուսական թրենդի ժամանակ եղել է պրոռուս, հակառոբականի ժամանակ` հակառոբ, սերժականի ժամանակ` սերժական, ոչ մի թիզի հետ` ոչ մի թիզ, պարտությունից հետո` խաղաղության խաչմերուկ:

Սիտուատիվ պոպուլիստ, թրենդի սպասարկու, միշտ ալիքի հետ լողացող: Գույք պարտքի դիմացի, ռուսական զորքի մնալու, Բաքվում չայ խմելու ջատագով:

Հիմա էլ բարեհաջող հանգրվանել է Փաշինյանի քաղաքական ծոցում, Հռոմի պապից ավելի կաթոլիկ հակառուս է, բայց աջակցում է պրոռուսական բիզնեսներին, աջակցում է ռուսական սանկցիաները շրջանցող բիզնեսներին:

Նա եւ նրա կուսակցության անդամները ռուսների պես են, ուժեղն է ճիշտ` բնույթով Բուչա անողների տրամաբանությամբ, բայց ձեւով իբր պրոեվրոպական, որն ամենաշատն է հարվածում եվրոպական արժեքներին, իրավունքի պետության գաղափարին:

Նրան միշտ ընդունել են թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե քաղհասարակությունը` լեգիտիմացնելով նրա անսկզբունքային, կոմպլեմենտար քաղաքական վարքը:

Նրա միակ նպատակն է, եղել ու կա, լինել քաղաքական դաշտում, մնալ մակերեսին, ադապտացվել ու իր փայը գտնել` լինի իշխանություն, թե ընդդիմությունը:

Արամ Սարգսյանի կերպարը հայկական քաղաքական համակարգի կոռումպացվածության, անսկզբունքայնության, սիտուատիվ պոպուլիզմի, անպատասխանատու քաղաքականության մարմնացում է:

Ինչպես եւ Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանը եւ բազմաթիվ այլք` նրանից առաջ ու նրանից հետո քաղաքական առեւտրականները, քաղաքականությունը շուկայի ու կոմերցիայի վերածածները:

Հայկական քաղաքական համակարգի թշվառության դեմքն ու չափը:

Գոռ ՄԱԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ