ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Не надо!

Не надо!
28.09.2023 | 09:58

ՌԴ Դաշնային Խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինն ասել է, թե Ռուսաստանը չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին, քանզի Վարդանյանը կամավոր հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից՝ չգիտակցելով ՌԴ քաղաքացու անձնագրի բացառիկ նշանակությունը։

Էստեղ հիշեցի Ռուսաստանի քաղաքացի, մեր ընկեր Արմեն Գրիգորյանին, ով չէր հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից ու երևի գիտակցում էր ՌԴ քաղաքացու անձնագրի բացառիկությունը։

Ե՞վ։

Արմենը մահացավ դատական նիստի ուղիղ եթերում ու ես չեմ հիշում, որ նրա կալանքի որևէ փուլում ՌԴ-ն հիշեր իր տաղանդավոր ու բացառիկ քաղաքացու մասին։

Не надо!

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4975

Մեկնաբանություններ